SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ուրարտուն» հայտարարեց ճապոնացի վինգեր Կացույուկի Իշիբաշիի տեղափոխության մասին


«Ուրարտուն» հայտարարեց ճապոնացի վինգեր Կացույուկի Իշիբաշիի տեղափոխության մասին
Ֆուտբոլ

«Ուրարտուն» պաշտոնապես հայտարարեց ճապոնացի վինգեր Կացույուկի Իշիբաշիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա ֆուտբոլիստը դարձավ երևանյան ակումբի առաջին պաշտոնական նորեկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Իշիբաշիի վերջին ակումբը եղել է Սինգապուրի բարձրագույն լիգան ներկայացնող «Ալբիրեքս Նիիգատան»։ Նախորդ մրցաշրջանում ճապոնացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Ավելի վաղ Իշիբաշին հանդես է եկել նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի երրորդ լիգաներում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 175 հազար եվրո։ Վինգերի հասակը 172 սմ է։

«Ուրարտուի» համար սա ամռան առաջին պաշտոնական համալրումն է։ Թիմը սկսում է ձևավորել կազմը Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանից առաջ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։