Չինաստանն ու ԿԺԴՀ-ն նվաճեցին ծանրամարտի ԱԱ-2026-ի առաջին օրվա բոլոր մեդալները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 27-ին Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկեց ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը մեդալները խաղարկվեցին տղամարդկանց մինչև 60 կգ քաշային կարգում։ Երկամարտում և առանձին վարժություններում պատվո հարթակի բոլոր տեղերը զբաղեցրին Չինաստանի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները։
Մրցաշարի առաջին աշխարհի չեմպիոնը դարձավ չինացի Յան Յանը, որը երկամարտում գրանցեց 304 կգ արդյունք՝ պոկումում բարձրացնելով 136 կգ, իսկ հրումում՝ 168 կգ։ Չինացի ծանրորդը նաև նվաճեց պոկումի փոքր ոսկե և հրումի բրոնզե մեդալները։
Երկամարտի արծաթե մեդալակիր դարձավ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Պան Ուն Չոլը, որը մրցելույթն ավարտեց 300 կգ (130+170) արդյունքով։ Նրա հայրենակից Պակ Ին Սոնը գրանցեց նույն ընդհանուր արդյունքը՝ 300 կգ (129+171), սակայն ամփոփիչ արձանագրությունում զբաղեցրեց երրորդ տեղը։
Միաժամանակ Պակ Ին Սոնը լավագույն արդյունքը ցույց տվեց հրումում՝ բարձրացնելով 171 կգ։
Ծանրամարտի ԱԱ-2026-ի առաջին օրվա արդյունքները
Տղամարդիկ․ մինչև 60 կգ
Երկամարտ․
-
Յան Յան (Չինաստան) — 304 կգ (136+168)։
-
Պան Ուն Չոլ (ԿԺԴՀ) — 300 կգ (130+170)։
-
Պակ Ին Սոն (ԿԺԴՀ) — 300 կգ (129+171)։
Պոկում․
-
Յան Յան (Չինաստան) — 136 կգ։
-
Պան Ուն Չոլ (ԿԺԴՀ) — 130 կգ։
-
Պակ Ին Սոն (ԿԺԴՀ) — 129 կգ։
Հրում․
-
Պակ Ին Սոն (ԿԺԴՀ) — 171 կգ։
-
Պան Ուն Չոլ (ԿԺԴՀ) — 170 կգ։
-
Յան Յան (Չինաստան) — 168 կգ։
Հոկտեմբերի 28-ին մեդալները կխաղարկվեն տղամարդկանց մինչև 65 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Գառնիկ Չոլաքյանը։