Հոկեյի Հայաստանի հավաքականը Մոսկվայում բուլիտներով հաղթել է ՍԽԼ-ի աստղերին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է «Դարձիր հոկեյի լեգենդ» լիգայի (ՍԽԼ) աստղերի և լեգենդների թիմին։ Ցուցադրական հանդիպումը կայացել է հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի «Դինամո» մարզական ակադեմիայի սահադաշտում։
Հայ հոկեյիստները հաշվի մեջ առաջ են անցել հանդիպման սկզբում և առավելությունը պահպանել խաղի մեծ մասի ընթացքում։ Սակայն երրորդ խաղափուլում մրցակիցը երկու անգամ հավասարեցրել է հաշիվը, և հիմնական ժամանակն ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով՝ 6:6։
Հաղթողը որոշվել է բուլիտների շարքում, որտեղ ավելի դիպուկ են եղել Հայաստանի հավաքականի խաղացողները։ Հանդիպման վերջնական հաշիվը՝ 7:6՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
Խաղը դարձել է Հայաստանի հավաքականի՝ 2027 թվականի աշխարհի առաջնության IV A դիվիզիոնի մրցաշարին նախապատրաստության առաջին փուլը։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել Քուվեյթում։ Հանդիպումը նաև նվիրված էր Հայաստանում և ՍԽԼ-ում հոկեյի մրցաշրջանի մեկնարկին։