ACBJJ 20 Մոսկվայում․ Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կկայանա ACBJJ 20 մրցաշարը, որի շրջանակում Արման Ծառուկյանը կմասնակցի բրազիլական ջիու-ջիցուի սուպերմենամարտի։ Սկզբնապես Հայաստանի ներկայացուցիչի մրցակից էր հայտարարվել ACA-ի չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել հրաժարվել մենամարտից։
Ծառուկյանի նոր մրցակիցը կլինի ACA լիգայի մեկ այլ վառ աստղ՝ Մեհդի Բայդուլաևը։ Բայդուլաևի ակտիվում կա 19 հաղթանակ և 2 պարտություն պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում, որոնցից 10-ը նա ավարտել է վաղաժամ՝ սաբմիշններով։ Մարզիկը հայտնի է իր բարձր մակարդակի ըմբշամարտով և ջիու-ջիցուով, ինչը առաջիկա հանդիպումը դարձնում է հատկապես ինտրիգային։
ACBJJ 20-ի գլխավոր մենամարտը կմտնի կազմակերպության պատմության մեջ․ առաջին անգամ կխաղարկվի «Աստղերի գոտին»։ Այս տիտղոսը կհանձնվի Արման Ծառուկյան – Մեհդի Բայդուլաև սուպերմենամարտի հաղթողին։
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայանալիք ելույթից հետո Արման Ծառուկյանը հանդես կգա նաև գրեփլինգի մենամարտում Երևանում։ Նրա մրցակիցը կլինի Շարա Բուլլեթը, իսկ հանդիպումը կանցկացվի HYPE Fighting մրցաշարի շրջանակում։
