SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տրինկանը կարող է դառնալ Սպերցյանի թիմակիցը «Ալ-Ահլիում»


Տրինկանը կարող է դառնալ Սպերցյանի թիմակիցը «Ալ-Ահլիում»
Ֆուտբոլ

Սաուդյան «Ալ-Ահլին» շարունակում է ակտիվ աշխատանքը տրանսֆերային շուկայում։ Ակումբը առաջադեմ բանակցություններ է վարում «Սպորտինգի» հետ պորտուգալացի վինգեր Ֆրանսիշկու Տրինկանի տեղափոխության շուրջ։

Նախնական տեղեկություններով՝ կողմերն արդեն քննարկում են գործարքի պայմանները, իսկ ֆուտբոլիստը բաց է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու համար։ Հնարավոր տրանսֆերային արժեքը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։

Տրինկանը «Ալ-Ահլիում» դիտարկվում է որպես Ռիյադ Մահրեզի հավանական փոխարինող։ Եթե գործարքը կայանա, պորտուգալացին կդառնա ակումբի այս ամառվա ամենաաղմկոտ տրանսֆերներից մեկը։

Հիշեցնենք, որ «Ալ-Ահլի» պետք է տեղափոխվի նաև Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցնում սաուդյան ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց առաջ։

Այսպիսով, նոր մրցաշրջանում Սպերցյանը կարող է թիմակից ունենալ ևս մեկ աստղային հարձակվողական ֆուտբոլիստի։ Տրինկանը հայտնի է «Բարսելոնայում», «Վուլվերհեմփթոնում» և «Սպորտինգում» իր ելույթներով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։