Տիկնիզյանն օգնեց «Օլիմպիակոսին» կամային հաղթանակ տանել Եվրոպա լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունական «Օլիմպիակոսը» հաջող մեկնարկեց Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում։ Առաջին տուրի խաղում թիմը կամային հաղթանակ տարավ լեհական «Յագելոնիայի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 20-րդ րոպեին Կայետան Շմիտը առաջ մղեց «Յագելոնիային»։ Սակայն բաց թողած գոլից հետո «Օլիմպիակոսը» տիրեց նախաձեռնությանը և հանդիպման մնացած հատվածի մեծ մասն անցկացրեց հարձակման մեջ։
Հունական ակումբի առավելությունն ակնհայտ էր նաև հարվածների վիճակագրությամբ՝ 25:4 հօգուտ տանտերերի։
Դեռ առաջին խաղակեսում «Օլիմպիակոսին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 43-րդ րոպեին Արմանդո Գոնսալեսը դարձրեց հաշիվը 1:1։ Հաղթական գնդակը տանտերերը խփեցին հանդիպման վերջնամասում․ 84-րդ րոպեին Ռոման Յարեմչուկը իր թիմին երեք միավոր պարգևեց։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո։ Հանդիպման արդյունքներով նա SofaScore-ից ստացել է 6,8 գնահատական։
Խաղադաշտում անցկացրած ժամանակի ընթացքում Տիկնիզյանը հաղթել է 4 մենապայքարից 3-ում, երկու անգամ իր նկատմամբ կանոնների խախտում է գրանցվել, իսկ այդ դրվագներից մեկից հետո մրցակիցը դեղին քարտ է ստացել։
Եվրոպա լիգայի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» հյուրընկալվելիս կմրցի «Մարսելի» հետ։ «Յագելոնիան» իր հերթին սեփական հարկի տակ կհանդիպի հայկական «Արարատ-Արմենիայի» հետ, որն այսօր 1:4 հաշվով պարտվեց «Սպարտային»։