Բարսեղյանը խփեց իր չորրորդ գոլն առաջնությունում և օգնեց «Սլովանին» հաղթել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ Սլովակիայի առաջնության՝ «Պոդբրեզովայի» դեմ խաղում, որում «Սլովանը» հաղթեց 2:1 հաշվով։
Բարսեղյանը խաղադաշտում անցկացրեց 86 րոպե և SofaScore-ից ստացավ 9,3 գնահատական։ Բացի խփած գոլից, հայ ֆուտբոլիստը մեկ անգամ հարվածեց դարպասաձողին, կատարեց երկու առանցքային փոխանցում և վեց անգամ վերադարձրեց գնդակը։
Այս գոլը Բարսեղյանի համար չորրորդն էր Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։