Ալինա Չարաևան դուրս է եկել Կուրմայորի WTA 125 մրցաշարի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան դուրս է եկել իտալական Կուրմայոր քաղաքում անցկացվող WTA 125 մրցաշարի եզրափակիչ։ Հոկտեմբերի 31-ին կայացած կիսաեզրափակիչում երկրորդ համարի ներքո դասակարգված թենիսիստուհին հաղթել է ֆրանսուհի Էլզա Ժակմոյին՝ 6:2, 4:6, 6:1 հաշվով։
Չարաևան վստահորեն հաղթել է մեկնարկային սեթում, սակայն երկրորդում մրցակցուհին հավասարեցրել է հաշիվը։ Վճռորոշ սեթում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին Ժակմոյին զիջել է ընդամենը մեկ գեյմ՝ տոնելով չորրորդ անընդմեջ հաղթանակը մրցաշարում։
Նոյեմբերի 1-ին կայանալիք եզրափակիչում Չարաևան կմրցի գերմանուհի Նոմա Նոհա Ակուգեի հետ, որը մյուս կիսաեզրափակիչում հաղթել է առաջին համարի ներքո դասակարգված Աննա Բլինկովային՝ 6:4, 6:3 հաշվով։