Հայաստանի Մ20 հավաքականը հինգ սեթում պարտվեց Վրաստանին՝ չպահպանելով 2:0 առավելությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրո-2027-ի որակավորման առաջին փուլի տնային մրցաշարի վերջին խաղում պարտվեց Վրաստանին։ Երևանի «Գազպրոմ Արմենիա» համալիրում կայացած հանդիպումն ավարտվեց 2:3 (25:23, 25:23, 18:25, 21:25, 11:15) հաշվով։
Հայաստանի հավաքականն առաջին երկու սեթերում հաղթեց միևնույն՝ 25:23 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը։ Վրացի վոլեյբոլիստները հաղթեցին երրորդ և չորրորդ սեթերում, ապա առավելության հասան նաև թայ-բրեյքում՝ 15:11։ Հանդիպումը տևեց 110 րոպե։
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց երեք պարտությամբ։ Ավելի վաղ հայ վոլեյբոլիստները զիջել էին Ուկրաինային՝ 0:3 և Լատվիային՝ 1:3 հաշվով։