SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Զինված ուժերի հավաքականը ավարտեց 2027 թվականի աշխարհի ռազմական առաջնության որակավորման փուլը


Հայաստանի Զինված ուժերի հավաքականը ավարտեց 2027 թվականի աշխարհի ռազմական առաջնության որակավորման փուլը
Ֆուտբոլ

Հայաստանի Զինված ուժերի ֆուտբոլի հավաքականը CISM-ի 2027 թվականի աշխարհի ռազմական առաջնության որակավորման վերջին խաղում 0:3 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին:

Մրցաշարը տեղի է ունենում Նիդեռլանդներում։ Հայկական թիմի կազմում հանդես են գալիս ԲԿՄԱ-2 ֆուտբոլիստներ, որոնք չեն ներգրավվել երկրի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։

Նախկինում հայկական թիմը պարտվել է Իռլանդիային և Իսպանիային նույն 0:1 հաշվով:

Ընդհանուր առմամբ որակավորման մրցաշարին մասնակցել է 8 թիմ:

Ա խմբում խաղում էին՝ Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս և Նիդերլանդներ.
Բ խմբում՝ Իռլանդիա, Իսպանիա, Գերմանիա և Հայաստան:

Պլեյ-օֆֆ դուրս եկան՝

  • Ա խմբից՝ Ֆրանսիա և Կիպրոս
  • Բ խմբից՝ Իռլանդիա և Գերմանիա

Կիսաեզրափակչի զույգեր (կայանալու են մարտի 27-ին)

  • Իռլանդիա — Ֆրանսիա
  • Գերմանիա — Կիպրոս

Հատկանշական է, որ հայկական թիմը հիմնականում կազմված է 18-ամյա ֆուտբոլիստներից, մինչդեռ մրցակիցները խաղում են ավելի փորձառու կազմերով:


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։