SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ20 հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում


Հայաստանի Մ20 հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում
Բասկետբոլ

Հուլիսի 10-ին Բրատիսլավայում կմեկնարկի բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի մրցաշարին և հանդես կգա C խմբում։

Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Կոսովոն, Պորտուգալիան, Իսլանդիան, Կիպրոսը, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինան։ Մրցաշարը կանցկացվի Սլովակիայի մայրաքաղաքում հուլիսի 10-ից 19-ը, իսկ B դիվիզիոնում ընդհանուր առմամբ կմասնակցի 21 հավաքական։

C խումբը բավական մրցակցային տեսք ունի։ Կոսովոն նախորդ տարի B դիվիզիոնում զբաղեցրել էր 8-րդ տեղը, Պորտուգալիան եզրափակել էր մրցաշարը 10-րդ հորիզոնականում, իսկ Հայաստանը զբաղեցրել էր 16-րդ տեղը։ Իսլանդիան մեկ տարի առաջ հանդես էր գալիս A դիվիզիոնում և զբաղեցրել էր 14-րդ տեղը, ինչից հետո նահանջել էր ուժով երկրորդ դիվիզիոն։ Կիպրոսը և Բոսնիան նախորդ խաղարկությանը չէին մասնակցել։

Eurobasket Division B U20 2026

Հայաստանի հավաքականի համար սա հնարավորություն է բարելավելու նախորդ տարվա արդյունքը։ 2025 թվականին Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարն անցկացվել էր Երևանում։ Այդ ժամանակ Հայաստանի թիմը տարել էր մեկ հաղթանակ՝ Էստոնիայի նկատմամբ, և 21 մասնակիցների թվում զբաղեցրել էր 16-րդ տեղը։ Միևնույն ժամանակ հայկական թիմը շատ մոտ էր հաջողությանը Դանիայի և Ավստրիայի դեմ խաղերում, որտեղ պարտվել էր համապատասխանաբար 1 և 2 միավորի տարբերությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկում է նաև Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը։ Այսպիսով, հուլիսը հագեցած ամիս կլինի հայկական բասկետբոլի համար․ Հայաստանի միանգամից երկու պատանեկան հավաքականներ հանդես կգան միջազգային ասպարեզում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։