SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում


Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում
Թենիս

Հայաստանի թենիսի հավաքականը հաջող մեկնարկեց Դևիսի գավաթի Եվրոպական գոտու IV խմբում։ Առաջին խաղում, որն անցկացվում է Ծաղկաձորում, Հայաստանի թիմը վստահ հաղթանակ տարավ Անդորրայի հավաքականի նկատմամբ՝ 3:0 հաշվով։

Առաջին մենախաղում 18-ամյա Դավիթ Պողոսյանը հաղթեց Պաբլո Կարասկոսային՝ 6:1, 6:2 հաշվով։ Այնուհետև 18-ամյա Միքայել Ավանեսյանը ամրապնդեց Հայաստանի առավելությունը՝ երկու սեթում հաղթելով Էրիկ Սերվոս Նոգերին՝ 6:3, 7:5։

Զուգախաղում հանդես եկան 18-ամյա Սամվել Աղայանը և Ավետիկ Ղազարյանը, որոնք նույնպես հաղթանակի հասան։ Հայկական զույգը ուժեղ գտնվեց Պաբլո Կարասկոսա / Էրիկ Սերվոս Նոգեր զույգից՝ 6:2, 6:4 հաշվով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարը սկսեց առավելագույն արդյունքով՝ 3:0 հաղթանակով։

Davis Cup Armenia

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 17-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ։ Մեկնարկային տուրում Սան Մարինոն 0:3 հաշվով պարտվել էր Իսլանդիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի Եվրոպական գոտու IV խմբի հանդիպումները Ծաղկաձորում անցկացվում են հունիսի 16-ից 20-ը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։