SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Աշխարհի 2025-ի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ծանրամարտիկների ելույթների ժամանակացույցը


Աշխարհի 2025-ի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ծանրամարտիկների ելույթների ժամանակացույցը
Ծանրամարտ 💬 Comment

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի ելույթների ժամանակացույցը առաջիկա աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Նորվեգիայի Ֆորդե քաղաքում։

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 ծանրամարտիկ։

Հայ մարզիկները մրցահարթակ կբարձրանան հետևյալ օրերին (ժամը՝ Երևանի ժամանակով).

  • Հոկտեմբերի 3, 21:30 — 60 կգ քաշային կարգում կներկայանա Գառնիկ Չոլակյանը։

  • Հոկտեմբերի 5, 21:30 — 71 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գոռ Սահակյանը։

  • Հոկտեմբերի 7, 19:00 — 88 կգ քաշային կարգում հանդես կգա Սուրեն Գրիգորյանը։ Նույն քաշային կարգում կմրցի նաև Անդրանիկ Կարապետյանը (Բոսնիա և Հերցեգովինա)։

  • Հոկտեմբերի 8, 19:00 — 77 կգ քաշային կարգի B խմբում ելույթ կունենա Աննա Ամրոյանը։

  • Հոկտեմբերի 10, 21:30 — հայ երկրպագուները կտեսնեն միանգամից երկու հայ ծանրամարտիկի՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գարիկ Կարապետյանին (մինչև 110 կգ)։

  • Հոկտեմբերի 11, 18:00 — առաջնությունն ավարտելու է Վարազդատ Լալայանը (+110 կգ)։ Նույն քաշային կարգում հանդես կգա նաև Գոռ Մինասյանը (Բահրեյն)։

Բոլոր մրցումները կհեռարձակվեն ուղիղ եթերով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ։

Playstake Casino

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։