SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց Պուտկարաձեից․ հայ ըմբիշների չորս հաղթանակը Բունդեսլիգայում


Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց Պուտկարաձեից․ հայ ըմբիշների չորս հաղթանակը Բունդեսլիգայում
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշներ Սամվել Տերտերյանը, Հայկ Խլոյանը, Գասպար Տերտերյանը և Տիգրան Մինասյանը հաղթանակներ են տարել ըմբշամարտի Գերմանիայի Բունդեսլիգայի ութերորդ տուրում։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր Սամվել Տերտերյանի և վրացի Անրի Պուտկարաձեի գոտեմարտը մինչև 80 կգ քաշային կարգում։ Տերտերյանը վստահ հաղթանակ է տարել 9։2 հաշվով՝ ռևանշ վերցնելով մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում կրած պարտության համար։

Խոշոր հաշվով հաղթանակներ են տոնել Հայկ Խլոյանն ու Տիգրան Մինասյանը։ Խլոյանը մինչև 98 կգ քաշային կարգում 19։4 հաշվով առավելության է հասել ֆին Վալտերի Լատվալայի նկատմամբ, իսկ Մինասյանը մինչև 61 կգ քաշային կարգում գերմանացի Լարս Կեստերնիխին հաղթել է 16։0 հաշվով՝ մրցակցին ոչ մի միավոր չզիջելով։ Հաջող է հանդես եկել նաև Գասպար Տերտերյանը, որը մինչև 75 կգ քաշային կարգում 4։0 հաշվով հաղթել է գերմանացի Էրիկ Վագներին։

Հայ ըմբիշների արդյունքներն ութերորդ տուրում․

  • 61 կգ․ Տիգրան Մինասյան — Լարս Կեստերնիխ (Գերմանիա)՝ 16։0։

  • 75 կգ․ Գասպար Տերտերյան — Էրիկ Վագներ (Գերմանիա)՝ 4։0։

  • 80 կգ․ Սամվել Տերտերյան — Անրի Պուտկարաձե (Վրաստան)՝ 9։2։

  • 98 կգ․ Հայկ Խլոյան — Վալտերի Լատվալա (Ֆինլանդիա)՝ 19։4։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։