SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը հրապարակել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարի նախնական կազմը


Հայաստանը հրապարակել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարի նախնական կազմը
Ծանրամարտ 💬 Comment

Դոհայում կայանալիք վարկանիշային մրցաշարին Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախնական հայտում ընդգրկվել է 14 մարզիկ։ Հիմնական կազմում ընդգրկված են 11 ծանրորդ՝ վեց տղամարդ և հինգ կին, ևս երեք մարզիկ ընդգրկված են պահեստային կազմում։

Մրցումները կանցկացվեն Կատարի մայրաքաղաքում դեկտեմբերի 7-ից 16-ը և Նինբոյում կայացած աշխարհի առաջնությունից հետո կդառնան Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման երկրորդ մրցաշարը։

Հայտավորված մարզիկների թվում են Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Էմմա Պողոսյանը։

Հիմնական կազմ

Տղամարդիկ՝

  • Մինչև 75 կգ՝ Գոռ Սահակյան։

  • Մինչև 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան։

  • Մինչև 95 կգ՝ Արա Աղանյան։

  • Մինչև 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան։

  • Մինչև 110 կգ՝ Գարիկ Կարապետյան։

  • 110 կգ-ից բարձր՝ Վարազդատ Լալայան։

Կանայք՝

  • Մինչև 61 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան։

  • Մինչև 77 կգ՝ Աննա Ամրոյան։

  • Մինչև 77 կգ՝ Ալինա Սուքիասյան։

  • Մինչև 86 կգ՝ Էմմա Պողոսյան։

  • Մինչև 86 կգ՝ Լիանա Գյուրջյան։

Պահեստային կազմ

  • Մինչև 75 կգ՝ Տիգրան Կարապետյան։

  • Մինչև 85 կգ՝ Մարտին Պողոսյան։

  • Մինչև 69 կգ՝ Մերի Միսակյան։

Հայտը նախնական է․ Հայաստանի մասնակիցների վերջնական կազմը դեռ կարող է փոփոխվել։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։