«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» 2-0 հաշվով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025 թվականի 20-րդ տուրում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում «Փյունիկի» և «Ալաշկերտի» միջև։ Խաղը, որը նոր տարվա առաջինն էր երկու թիմերի համար, ավարտվեց «Փյունիկի» վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Հաշիվը բացվեց արդեն առաջին կեսում․ Ագդոն Մենեզեսը գրավեց դարպասը Սանի Բուխարիի փոխանցումից հետո։ Երկրորդ գոլը խփվեց հանդիպման վերջին րոպեներին․ Մատաս Վարեյկան ուրախացրեց երկրպագուներին իր դեբյուտային խաղում՝ օգտվելով Յուսուֆ Օտուբանջոյի ճշգրիտ փոխանցումից։
«Փյունիկի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան նորեկներ Վարազդատ Հարոյանն ու Ժոել Բոպեսուն։ Հանդիպման ընթացքում խաղադաշտ մտան նաև Մատաս Վարեյկան և Դենիլ Կուլիկովը։ Նշենք նաև, որ Վագներ Գոնսալվեշը վերադարձավ խաղադաշտ վնասվածքից հետո։
«Ալաշկերտի» կազմում դեբյուտային հանդիպումը անցկացրին Պավել Կիրիենկոն, Արտյոմ Արխիպովը և Խրիստոս Կոնտուրիոտիսը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» ժամանակավորապես բարձրացավ երկրորդ տեղ՝ 40 միավորով, իսկ «Ալաշկերտը» զբաղեցնում է 10-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0