ԱԱ-2026-ի առաջին հայտացուցակը. Բոսնիա և Հերցեգովինան հրապարակել է կազմը մունդիալի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բարբարեզը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 26 ֆուտբոլիստների կազմը, որոնք կմասնակցեն FIFA 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Բոսնիա և Հերցեգովինան ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճեց վերջիններից մեկը՝ փլեյ-օֆֆում հաղթելով Իտալիային, սակայն դարձավ առաջին հավաքականը, որը պաշտոնապես հրապարակեց առաջիկա մունդիալի հայտացուցակը։ Խմբային փուլում բոսնիացիները B խմբում կմրցեն Շվեյցարիայի, Կանադայի և Կատարի հավաքականների հետ։
Կազմում լուրջ անակնկալներ չկան։ Միակ նորեկը 21-ամյա հարձակողական կիսապաշտպան Էրմին Մահմիչն է չեխական «Սլովան Լիբերեցից»։ Նախկինում նա հանդես է եկել Ավստրիայի երիտասարդական հավաքականում։
Թիմի միջին տարիքը 26,8 է։ Բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են արտասահմանյան ակումբներ։ Հայտացուցակում կան երեքական խաղացողներ Գերմանիայի Բունդեսլիգայից և Երկրորդ Բունդեսլիգայից, երեք ներկայացուցիչ Խորվաթիայի առաջնությունից, երկուական ֆուտբոլիստներ Չեխիայից և Իտալիայի Սերիա A-ից, ինչպես նաև խաղացողներ Սերիա B-ից, անգլիական Չեմպիոնշիփից և Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ղազախստանի, Դանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Կիպրոսի և Նիդեռլանդների բարձրագույն լիգաներից։
Հավաքականի ամենատարիքով ֆուտբոլիստը Էդին Ջեկոն է, որն արդեն 40 տարեկան է։ Միևնույն ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում 30 տարեկանից բարձր ընդամենը ևս չորս ֆուտբոլիստ կա։
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմը 2026 թվականի աշխարհի առաջնության համար
Դարպասապահներ
Նիկոլա Վասիլ — «Սանկտ Պաուլի», Գերմանիա-1
Մարտին Զլոմիսլիչ — «Ռիեկա», Խորվաթիա-1
Օսման Հաջիկիչ — «Սլավեն Բելուպո», Խորվաթիա-1
Պաշտպաններ
Սեադ Կոլաշինաց — «Ատալանտա», Իտալիա-1
Տարիկ Մուհարեմովիչ — «Սասուոլո», Իտալիա-1
Նիդալ Չելիկ — «Լանս», Ֆրանսիա-1
Ստյեպան Ռադելիչ — «Ռիեկա», Խորվաթիա-1
Նիկոլա Կատիչ — «Շալկե», Գերմանիա-2
Դենիս Հաջիկադունիչ — «Սամպդորիա», Իտալիա-2
Նիհադ Մույակիչ — «Գազիանթեփ», Թուրքիա-1
Ամար Դեդիչ — «Բենֆիկա», Պորտուգալիա-1
Կիսապաշտպաններ
Ամիր Հաջիահմետովիչ — «Հալ Սիթի», Անգլիա-2
Իվան Շունիչ — «Պաֆոս», Կիպրոս-1
Դենիս Բուրնիչ — «Կարլսրուե», Գերմանիա-2
Բենյամին Տահիրովիչ — «Բրոնդբյու», Դանիա-1
Արմին Գիգովիչ — «Յանգ Բոյզ», Շվեյցարիա-1
Իվան Բաշիչ — «Աստանա», Ղազախստան-1
Ամար Մեմիչ — «Վիկտորիա Պլզեն», Չեխիա-1
Էրմին Մահմիչ — «Սլովան Լիբերեց», Չեխիա-1
Հարձակվողներ
Կերիմ Ալայբեգովիչ — «Ռեդ Բուլ Զալցբուրգ», Ավստրիա-1
Էսմիր Բայրաքթարևիչ — ՊՍՎ, Նիդեռլանդներ-1
Էրմեդին Դեմիրովիչ — «Շտուտգարտ», Գերմանիա-1
Հարիս Տաբակովիչ — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ, Գերմանիա-1
Յովո Լուկիչ — «Ունիվերսիտատյա Կլուժ», Ռումինիա-1
Սամեդ Բաժդար — «Յագելոնիա», Լեհաստան-1
Էդին Ջեկո — «Շալկե», Գերմանիա-2

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0