Օտար Երանոսյանը վերադարձավ ռինգ՝ նոկաուտային հաղթանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անպարտ Ջավախքցի բռնցքամարտիկ Օտար Երանոսյանը (15-0) հաջողությամբ վերադարձավ ռինգ երկու տարվա ընդմիջումից հետո։ 31-ամյա Ախալքալաքի բնիկը իր նախորդ մենամարտը անցկացրել էր ճիշտ երկու տարի առաջ՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին։
DMG Boxing-ի գլխավոր մենամարտում, որը נערվեց 2025 թվականի օգոստոսի 9-ին ԱՄՆ Պոմոնա քաղաքում, Երանոսյանը վստահ հաղթեց պանամացի Դենիս Ագուերոյին (20-4)՝ ավարտելով մենամարտը տեխնիկական նոկաուտով վեցերորդ ռաունդում։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին Երանոսյանը զբաղեցնում էր WBA վարկանիշի առաջին տեղը և հավակնում էր չեմպիոնական գոտուն, սակայն վնասվածքները խանգարեցին նրան ստանալ այդ հնարավորությունը։
Օտարը վերադարձել է ռինգ և կրկին փորձելու է պայքարել երկրորդ փետուրի քաշային կարգում չեմպիոնության համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0