Պաշտոնական է․ Փոլ Այոնգոն՝ «Արարատ-Արմենիայի» խաղացող

- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» հայտարարել է գանացի կիսապաշտպան Փոլ Այոնգոյի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի փոխչեմպիոնների երկրորդ ամառային նորեկը․ ավելի վաղ թիմին էր միացել հույն Ալեքսանդրոս Մելիսը։
Նախորդ մրցաշրջանը Այոնգոն անցկացրել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում՝ հանդես գալով «Շավիշի» կազմում։ Նրա հաշվին է 25 խաղ, 3 գոլ և 2 գոլային փոխանցում։ Իր կարիերայի մեծ մասը գանացին անցկացրել է հենց Պորտուգալիայի երկրորդ լիգայում, սակայն հանդես է եկել նաև Ավստրալիայում և Լյուքսեմբուրգում։
«Արարատ-Արմենիան» շարունակում է կազմի ձևավորումը՝ նախքան նոր մրցաշրջանի և եվրագավաթային խաղերի մեկնարկը։ Որպես երկրի փոխչեմպիոն՝ «Արարատ-Արմենիան» հանդես կգա ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում։
Հիշեցնենք նաև, որ թիմն ունի նոր գլխավոր մարզիչ՝ Պորտուգալիայից։