ՀՖՖ-ն պարզաբանել է թուրք աշխատակիցների ներկայությունը «Հանրապետական» մարզադաշտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության շուրջ քննարկումներին։ ՀՖՖ-ն պարզաբանել է, որ խոսքը ՈՒԵՖԱ-ի կողմից հանդիպումների նկարահանումների համար ներգրավված մասնագետների մասին է, որոնց ընտրությանը հայկական ֆեդերացիան չի մասնակցում։
Ավելի վաղ բլոգերներից մեկը մարզադաշտում տեսանկարահանել էր մալուխներ անցկացնող թուրք աշխատակիցների։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՖՖ-ն պարզաբանել է հեռուստանկարահանումների կազմակերպման կարգը։
Ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան տասը տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումների նկարահանումներն ապահովում է բացառապես եվրոպական ֆուտբոլային կառույցը։
«Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա», — ասվում է հայտարարությունում։
Ֆեդերացիան նաև ընդգծել է, որ նույն աշխատակիցներն իրականացնում են Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումները։
ՀՖՖ-ն վերահաստատել է, որ այս գործընթացը գտնվում է ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո, իսկ ֆեդերացիան աշխատակիցների ընտրության հարցում որևէ դերակատարում չունի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0