«Նոան» ոչ-ոքի խաղաց «Մուրայի» հետ Սլովենիայի հավաքի ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց Սլովենիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում։ Հայկական թիմի մրցակիցը սլովենական «Մուրան» էր։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Առաջին խաղակեսում «Նոան» առաջ անցավ Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ։ Սակայն ընդմիջումից հետո սլովենական թիմը կարողացավ վերականգնել հավասարակշռությունը։
Ավելի վաղ «Մուրայի» հետ հավաքի ընթացքում հանդիպել էր նաև «Արարատ-Արմենիան»։ Այդ խաղը ևս ավարտվել էր 1:1 հաշվով։
Սլովենիայում հավաքի վերջին հանդիպումը «Նոան» կանցկացնի հուլիսի 7-ին՝ ռումինական ՉՖՌ «Կլուժի» դեմ։