«Նոան» ոչ-ոքի խաղաց ՉՖՌ «Կլուժի» հետ Սլովենիայի հավաքի վերջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը Սլովենիայում անցկացվող ուսումնամարզական հավաքն ավարտեց ռումինական ՉՖՌ «Կլուժի» դեմ ստուգողական խաղով։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Նոայի» կազմում գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկը, որին ակումբը դեռ պաշտոնապես չի ներկայացրել։ Նախնական տեղեկություններով՝ խոսքը կարող է լինել Մարկո Լազետիչի մասին։
ՉՖՌ «Կլուժի» դեմ հանդիպումը «Նոայի» համար վերջին ընկերական խաղն էր Սլովենիայի հավաքի ընթացքում։ Այս խաղից հետո թիմը կվերադառնա Երևան, որտեղ կշարունակի նախապատրաստվել եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկին։
2026/27 մրցաշրջանում «Նոան» ելույթները կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ Հայկական ակումբի առաջին մրցակիցը կլինի մոլդովական «Զիմբրուն»։
«Զիմբրուի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին։