«Նոան» անցավ «Ալաշկերտին» Հայաստանի գավաթում
«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում։ Ռուի Մոտայի թիմը վստահորեն անցավ 1/4 եզրափակիչ։ Սա տարվա առաջին պաշտոնական խաղն էր։
Հանդիպմանը գոլերով աչքի ընկան Գոնսալու Գրեգորիուն և Գոռ Մանվելյանը։ Վերջնամասում գոլ խփեց նաև Մատեուս Այյասը, սակայն այն չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Քառորդ եզրափակչում «Նոան» կմրցի «Գանձասարի» հետ։ Այս փուլում արդեն կանցկացվի 2 խաղ, որոնք նախատեսված են մարտի 4-ին և ապրիլի 1-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0