«Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում
Ֆուտբոլային «Նոա» ակումբը հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։
Խաղի միակ գոլը գրանցվեց 25-րդ րոպեին՝ աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը, ով իր թիմին կարևոր առավելություն ապահովեց պատասխան խաղից առաջ։
Ինչպես սպասվում էր, երկու սկզբունքային մրցակիցների դիմակայությունը լարված էր և հարուստ պայքարով։ Երկրորդ խաղակեսում էմոցիաները հասան գագաթնակետին․ 70-րդ րոպեին մրցավարը միանգամից երկու ֆուտբոլիստի ցույց տվեց ուղիղ կարմիր քարտեր՝ Կամո Հովհաննիսյանին և Նատանիել Սեինտինիին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, որտեղ էլ կվճռվի մրցաշարի եզրափակչի մասնակիցը։
Մյուս կիսաեզրափակչում «Անդրանիկ»-ը և «Ուրարտու»-ն խաղացին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0