SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լեգենդի ժառանգորդ. հայ Գաբրիել Գորոյանը հետևում է Բեն Աղաջանյանի ուղուն դեպի NFL


Լեգենդի ժառանգորդ. հայ Գաբրիել Գորոյանը հետևում է Բեն Աղաջանյանի ուղուն դեպի NFL
Այլ սպորտաձևեր Բացառիկ 💬 Comment

16-ամյա հայ մարզիկ Գաբրիել Գորոյանը արագորեն հաստատում է իր անունը ամերիկյան ֆուտբոլում և արդեն համարվում է երկրի ամենահեռանկարային քիքերներից մեկը պատանեկան մակարդակում։ Կալիֆոռնիայի Westlake High School դպրոցի ներկայացուցիչը ընդգրկված է իր դիրքի լավագույն մասնագետների շարքում՝ 2027 թվականի շրջանավարտների դասում։

Մասնագիտացված սկաուտական հարթակների տվյալներով՝ Գորոյանը զբաղեցնում է առաջին տեղը իր դասի ազգային քիքերների վարկանիշում և ստացել է առավելագույն՝ հինգաստղանի գնահատական։ Մասնագետները առանձնացնում են նրա հզոր ձախ ոտքը, կայունությունը և ճնշման տակ արդյունավետ գործելու կարողությունը, ինչը հազվադեպ է այդ տարիքում։

Գաբրիելը արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում NCAA-ի Division I քոլեջների կողմից։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն եկամուտ է ստանում NIL (Name, Image, Likeness) ծրագրերի շրջանակում։ Նրա տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 130 հազար դոլար, ինչպես նաև ներառում է անվճար ուսուցում համալսարանում, ինչը բացառիկ երևույթ է դպրոցական մակարդակի խաղացողների համար։

2025 թվականի մրցաշրջանում Գորոյանը ցուցադրել է տպավորիչ վիճակագրություն․

  • 6 իրացված ֆիլդ-գոլ (առավելագույնը՝ 45 յարդ);

  • 65 մեկնարկային հարվածներից 58 թաչբեք — լավագույն ցուցանիշը Կալիֆոռնիայում;

  • Փանթերի միջին հեռավորություն՝ 40.3 յարդ;

  • 48 լրացուցիչ հարվածներից 47-ը հաջող (PAT)։

Առանձնահատուկ է նաև նրա բազմակողմանիությունը․ Գաբրիելը ոչ միայն քիքեր և փանթեր է, այլև երկմարզաձև մարզիկ՝ միաժամանակ հանդես գալով դպրոցի ֆուտբոլային (սոքեր) թիմում՝ դարպասապահի դիրքում։

Սկաուտները Գորոյանին բնութագրում են որպես «ֆանտաստիկ պրոսպեկտ, լիովին պատրաստ Division I մակարդակին»՝ նշելով նրա ավելի քան 55 յարդ հեռահար հարվածները, գնդակի բարձր կախման ժամանակը և հոգեբանական կայունությունը։ Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին նա կդառնա ԱՄՆ քոլեջների կողմից ամենապահանջված քիքերներից մեկը։


Պետք է ընդգծել, որ հայերը վաղուց արդեն իրենց հետքն են թողել ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ։ NFL-ի պատմության ամենանշանավոր քիքերներից մեկը եղել է հայազգի Բեն Ագաջանյանը։

Բենջամին Ջեյմս Ագաջանյանը (1919–2018), որը ծնվել է Կալիֆոռնիայում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլում փլեյսքիքինգի իրական պիոներ։ Նա պատմության մեջ առաջին խաղացողն էր, ում թիմում պահում էին բացառապես դաշտից հարվածներ կատարելու համար. մինչ այդ քիքերները սովորաբար խաղում էին նաև այլ դիրքերում։

Չնայած ծանր վնասվածքին, որի հետևանքով նրա հարվածող ոտքի չորս մատները ամպուտացվեցին, Ագաջանյանը կարողացավ հաղթահարել դժվարությունները և հասնել բարձրագույն մակարդակի։ Նա հանդես է եկել NFL-ում, Ամերիկյան ֆուտբոլի համաամերիկյան կոնֆերանսում և Ամերիկյան ֆուտբոլի լիգայում, դարձել է NFL-ի չեմպիոն New York Giants-ի և Green Bay Packers-ի կազմում, իսկ կարիերան ավարտելուց հետո ավելի քան 20 տարի աշխատել է որպես հարվածների մարզիչ Dallas Cowboys-ում։

Ագաջանյանը համարվում է բոլոր ժամանակների ամենահարգված հարվածային մասնագետներից մեկը և ընդգրկված է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի Փառքի սրահում։ Այսօր շատ մասնագետներ Գաբրիել Գորոյանի հաջողությունները դիտարկում են որպես ամերիկյան ֆուտբոլում հայկական հարուստ ժառանգության շարունակություն։

Ben Agajanian

Ben Agajanian

Playstake Casino

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։