SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը մասնակցեց «Ցրվենա Զվեզդայի» ջախջախիչ հաղթանակին (ՎԻԴԵՈ)


Նաիր Տիկնիզյանը մասնակցեց «Ցրվենա Զվեզդայի» ջախջախիչ հաղթանակին (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ

Սերբիայի առաջնության երկրորդ տուրում «Ցրվենա Զվեզդան» վստահ հաղթանակ տարավ OFK Բելգրադի նկատմամբ՝ ջախջախելով մրցակցին 7:1 հաշվով։ Գոլերով աչքի ընկան գործող չեմպիոնի կազմում Միրկո Իվանիչը, Ռադե Կրունիչը, Միլսոնը, Բրունո Դուարտեն, Վասիլիէ Կոստովը և երկակի հեղինակությամբ Ալեքսանդար Կատայը։ OFK Բելգրադի միակ գոլը խփեց Վասիլիէ Միտուլկիչը, որը նախկինում հանդես էր եկել «Ցրվենա Զվեզդայում»։

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց 74 րոպե և SofaScore-ից ստացավ 7.1 գնահատական։ Նրա ակտիվում են՝ 4 խլում, 2 միջանցում, 5 հաղթած մենամարտ, 1 կարևոր փոխանցում, 1 հարված դարպասին և 95% ճշգրիտ փոխանցումներ։

Այս հաղթանակի շնորհիվ «Ցրվենա Զվեզդան» շարունակում է վստահ մեկնարկել Սերբիայի Սուպերլիգայի նոր մրցաշրջանում։

Խաղի տեսահոլովակը.

Այս խաղին Սերբիայի չեմպիոնների նորեկ Մարկո Առնաուտովիչը չէր մասնակցում, իսկ ընդմիջման ժամանակ կայացավ նրա ներկայացումը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։