SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

2028 թվականի Օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերի քանակը կավելանա


2028 թվականի Օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերի քանակը կավելանա
Ծանրամարտ 💬 Comment

Միջազգային օլիմպիական կոմիտեի (IOC) գործադիր կոմիտեն հաստատել է ծանրամարտի մրցումների ծրագրում երկու լրացուցիչ քաշային կարգերի ընդգրկումը՝ 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերում։

Այսպիսով, մարզիկները մեդալների համար կպայքարեն արդեն 12 քաշային կարգերում՝ 6-ը տղամարդկանց, 6-ը կանանց համար։ Մասնակիցների ընդհանուր քվոտան կմնա անփոփոխ՝ 120 մարզիկ (60 տղամարդ և 60 կին), յուրաքանչյուր քաշային կարգում՝ 10-ական։ Մրցումները տեղի կունենան նախապես սահմանված ժամկետներում՝ 2028 թվականի հուլիսի 25-29-ը։

Այս որոշումը կայացվեց Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի (IWF) դիմումի և Մարզիկների հանձնաժողովի նախաձեռնության արդյունքում։ Նրանց կարծիքով՝ քաշային կարգերի ավելացումը կնպաստի խմբերի ավելի հավասար բաշխմանը, ինչը կնվազեցնի մարզիկների ծանրաբեռնվածությունը և առողջական ռիսկերը։

IWF-ի նախագահ Մոհամեդ Ջալուդը նշեց, որ լրացուցիչ քաշային կարգերի ընդգրկումը Օլիմպիական խաղերը կդարձնի ավելի դիտարժան և արդար․

«IOC-ը հաշվի առավ մեր փաստարկները, և մենք շատ ուրախ ենք այս առաջընթացի համար։ Համոզված եմ, որ Լոս Անջելեսում մեզ սպասվում է պայծառ օլիմպիական շոու, որը հաճույք կպատճառի և՛ երկրպագուներին, և՛ մարզիկներին»։

Մինչև 2025 թվականի ավարտը IWF-ը պետք է որոշի Լոս Անջելեսի խաղերում ընդգրկվելիք քաշային կարգերի ճշգրիտ ցանկը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանից ուժի մեջ են մտնում ծանրամարտի նոր քաշային կարգերը․

Մեծահասակներ և երիտասարդներ՝
Կանայք․ 48, 53, 58, 63, 69, 77, 86, +86 կգ
Տղամարդիկ․ 60, 65, 71, 79, 88, 94, 110, +110 կգ

IWF-ը պետք է այս ցուցակից ընտրի 6-ական քաշային կարգեր 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կանցկացվի առաջին աշխարհի առաջնությունը նոր քաշային կարգերով։

Հայ ծանրամարտիկների ելույթների ժամանակացույցը՝ Աշխարհի առաջնություն 2025

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։