Մելսիկ Բաղդասարյանը կարող է հանդիպել Մուրթազալի Մագոմեդովի հետ UFC Fight Night 279-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Թեթև քաշային կարգում Մելսիկ Բաղդասարյանի և Մուրթազալի Մագոմեդովի միջև մենամարտը մշակման փուլում է UFC Fight Night 279 մրցաշարի համար, որը կկայանա հունիսի 21-ին Լաս Վեգասում։
Մագոմեդովի համար այս մենամարտը պետք է դառնա նրա դեբյուտը UFC-ում։ Անպարտելի ղրղզ մարտիկը ունի 10-0 ռեկորդ և լիգայի հետ պայմանագիր է ստացել Dana White’s Contender Series-ի միջոցով։
Բաղդասարյանն ունի պրոֆեսիոնալ 8-3 ռեկորդ և 3-2 արդյունք UFC-ում։ Վերջին անգամ նա օկտագոն է դուրս եկել 2025 թվականի փետրվարին, երբ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Ջին Սիլվային։
Այս պահին UFC-ի կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0