Լեոն Շահբազյանը տեխնիկական նոկաուտով պարտվեց Լևան Չոխելիին UFC-ում իր նորամուտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեոն Շահբազյանը անհաջող նորամուտ նշեց UFC-ում։ Հայ մարտիկը պարտություն կրեց վրացի Լևան Չոխելիից UFC Vegas 119 մրցաշարում, որն անցկացվում է հունիսի 21-ին Լաս Վեգասում։
Մենամարտն ավարտվեց արդեն առաջին ռաունդի սկզբում։ Չոխելին արագ վերցրեց նախաձեռնությունը և հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով։ Վրացի մարտիկի համար այս մենամարտը նույնպես նորամուտային էր UFC-ում։
Այս պարտությունից հետո Շահբազյանի պրոֆեսիոնալ ռեկորդը դարձավ 12-5։ Չոխելին իր ցուցանիշը բարելավեց՝ հասցնելով 15-3-ի։
Մինչ UFC-ի հետ պայմանագիր կնքելը Լեոն Շահբազյանը՝ Էդմեն Շահբազյանի ավագ եղբայրը, հաջող շարք էր անցկացրել Tuff-N-Uff լիգայում, որտեղ տարել էր չորս անընդմեջ վաղաժամ հաղթանակ։
UFC Vegas 119 մրցաշարում ելույթ կունենա նաև ևս մեկ հայ մարտիկ՝ Մելսիկ Բաղդասարյանը։ Նրա մրցակիցը կլինի ՄուրթազալիՄագոմեդովը։