SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայկական ակումբների լեգեոներները մարտ ամսվա հանդիպումներում կխաղան իրենց ազգային հավաքականների կազմում


Հայկական ակումբների լեգեոներները մարտ ամսվա հանդիպումներում կխաղան իրենց ազգային հավաքականների կազմում
Ֆուտբոլ

2026 թվականի մարտյան միջազգային դադարների ընթացքում Հայաստանի առաջնությունում հանդես եկող մի շարք լեգեոներներ հրավերներ են ստացել իրենց երկրների ազգային և երիտասարդական հավաքականներից։

Հատուկ ուշադրության կենտրոնում է «Նոա»-ի դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն, որը կօգնի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականին պայքարել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Աֆրիկյան թիմը դուրս է եկել միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նոր Կալեդոնիա — Ջամայկա զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում ԿԴՀ-ն հաղթել էր Նիգերիային 11-մետրանոց հարվածաշարում, իսկ Ֆայուլուն դարձել էր հանդիպման հերոս՝ հետ մղելով երկու հարված։

Ֆայուլուն կարող է դառնալ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին գործող ֆուտբոլիստը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը։

Նշենք նաև Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Սարդարապատ» ակումբի ֆուտբոլիստի հրավերը Կոտ դ’Իվուարի մինչև 23 տարեկանների հավաքական։

Ստորև ներկայացված է հայկական առաջնության ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումների ժամանակացույցը․

Գուստավո Սանգարե («Նոա») — Բուրկինա Ֆասո
Ընկերական հանդիպումներ․
Բուրկինա Ֆասո — Բենին | մարտի 26
Գվինեա-Բիսաու — Բուրկինա Ֆասո | մարտի 28
Այս հանդիպմանը կարող էր մասնակցել նաև «Արարատ-Արմենիա»-ի վինգեր Զիդան Բանջակին, սակայն այս անգամ նա չի հրավիրվել Գվինեա-Բիսաուի հավաքական։

Տիմոտի Ֆայուլու («Նոա») — ԿԴՀ
Ընկերական հանդիպում․
ԿԴՀ — Բերմուդա | մարտի 25

ԱԱ-2026 ուղեգրի փլեյ-օֆֆի եզրափակիչ․
Նոր Կալեդոնիա — Ջամայկա զույգի հաղթող | մարտի 31

Դանիլո Մալով («Գանձասար») — Ուկրաինա U19
ԵՎՐՈ U19 որակավորում․
Ուկրաինա — Հյուսիսային Իռլանդիա | մարտի 25
Ուկրաինա — Ղազախստան | մարտի 28
Ուկրաինա — Ռումինիա | մարտի 31

Բերտրան Մանի («Գանձասար») — Չադ
Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորում․
Չադ — Բուրունդի | մարտի 27
Բուրունդի — Չադ | մարտի 31

Ադել Անիզմատի-Աբուդու («Արարատ») — Կոմորյան կղզիներ
FIFA Series 2026․
Ղազախստան — Կոմորյան կղզիներ | մարտի 25
Նամիբիա — Կոմորյան կղզիներ | մարտի 28

Վայանգա Դումբիա («Սարդարապատ») — Կոտ դ’Իվուար U23
Ընկերական հանդիպումներ․
Կոտ դ’Իվուար U23 — Մարոկկո U23 | մարտի 26
Կոտ դ’Իվուար U23 — Թունիս U23 | մարտի 30


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։