Սպերցյանի «Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի FONBET գավաթի 2025/26 մրցաշրջանի ՌՊԼ ուղու հաղթող և դուրս եկավ մրցաշարի սուպերեզրափակիչ։
ՌՊԼ ուղու եզրափակիչի պատասխան խաղում Մուրադ Մուսաևի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Մոսկվայի «Դինամոյի» հետ՝ 0:0։ Մրցակիցների միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր առանց գոլերի, ուստի սուպերեզրափակիչի ուղեգրի ճակատագիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։
Ավելի դիպուկ գտնվեցին «Կրասնոդարի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին հարվածաշարում 6:5 հաշվով։ Հանդիպման հերոսներից մեկը տանտերերի դարպասապահ Ստանիսլավ Ագկացևն էր, որը հետ մղեց Կոնստանտին Տյուկավինի և Խուան Կասերեսի հարվածները։ Վճռորոշ 11-մետրանոցը իրացրեց Կևին Լենինին։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, անցկացրեց ամբողջ հանդիպումը և վստահ իրացրեց իր հարվածը 11-մետրանոցների շարքում։
Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Ավելի վաղ կարմրա-սպիտակները վճռորոշ խաղի ուղեգիր էին նվաճել Ռեգիոնների ուղով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0