Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը հաջող սկսեց ելույթը Ուիմբլդոն-2026-ում։ ATP վարկանիշային աղյուսակում 22-րդ տեղը զբաղեցնող թենիսիստը առաջին շրջանում հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բիլլի Հարիսին։
Հանդիպումն ավարտվեց Խաչանովի հաղթանակով չորս սեթում՝ 6:3, 5:7, 6:3, 6:3։
Առաջին սեթում վստահ հաղթանակից հետո Խաչանովը զիջեց երկրորդ խաղափուլում, սակայն հետո կրկին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և հանդիպումը հասցրեց հաղթական ավարտի։ Չորրորդ սեթում, երբ հաշիվը 4:1 էր նրա օգտին, Կարենին անհրաժեշտ եղավ բժշկական դադար, բայց դա չխանգարեց նրան ավարտել խաղը հաղթանակով։
Ուիմբլդոնի երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Գերմանիան ներկայացնող Յանիկ Հանֆմանի հետ, որը ATP վարկանիշում զբաղեցնում է 56-րդ տեղը։