«Երևանի» մրցակիցները՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 3-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը մրցաշարում իր ճանապարհը կսկսի նախնական փուլից։
Վիճակահանության արդյունքներով «Երևանը» ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու՝
-
«Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա, խմբի հյուրընկալող),
-
«Էնկամպ» (Անդորրա),
-
«Մուրատա» (Սան Մարինո)։

A խմբի մինի-մրցաշարը կանցկացվի օգոստոսի 26-31-ը՝ Հյուսիսային Մակեդոնիայում։ Նախնական ութ խմբերի հաղթողները կանցնեն B ուղով հիմնական փուլ։
Հիշեցնենք, որ նախնական և հիմնական փուլերի բոլոր խաղերը անցկացվում են մեկ դահլիճում մինի-մրցաշարերի ձևաչափով։ Ամենաբարձր վարկանիշ ունեցող չորս երկրները՝ Պորտուգալիա, Իսպանիա, Ղազախստան և Ուկրաինա, ներկայացված են երկու թիմով, մյուսները՝ մեկական։
Եթե «Երևանը» դուրս գա հաջորդ փուլ, ապա հիմնական փուլի 8-րդ խմբում (B ուղի) կխաղա «Հիտ» (Կիև, Ուկրաինա), «Ավրորա Թիմ» (Ուկրաինա) և C խմբի հաղթողի դեմ։
Հիմնական փուլի հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը։ B ուղու խմբերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ, որը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երկու խաղով։ Լրատվական քառյակի եզրափակիչը նախատեսված է 2026թ. մայիսին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0