SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Խավի Մորենոն հեռացել է «Փյունիկից»


Խավի Մորենոն հեռացել է «Փյունիկից»
Ֆուտբոլ

Իսպանացի հարձակվող Խավի Մորենոն հեռացել է Երևանի «Փյունիկից»։ 29-ամյա վինգերի հեռանալու մասին հայտնի դարձավ թիմի՝ նոր մրցաշրջանին պատրաստվելու ընթացքում։

Մորենոն «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ ամռանը և արագ դարձավ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։ Ավարտված մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Այս օրերին «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Սլովենիայում, որտեղ պատրաստվում է եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկին։ Երևանի թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Մալթական «Մարշաշլոկի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։