Գրենիկ Պետրոսյանը տեղափոխվեց բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
24-ամյա հայ հարձակվող Գրենիկ Պետրոսյանը կարիերան կշարունակի Բելառուսում։ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պետրոսյանը նախկինում հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։
Նախորդ մրցաշրջանը Պետրոսյանն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում։ 25 խաղում նա խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, երևանյան ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 140 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։
Պետրոսյանը «Փյունիկի» սան է և անցել է Հայաստանի բոլոր երիտասարդական հավաքականներով։ ԲԿՄԱ-ից բացի, նա հանդես է եկել նաև «Նոայում» և «Փյունիկում»։
«Նոայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
Գրենիկ Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ Նա կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի, այնպես էլ եզրային հարձակվողի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքերում։
«Տորպեդո-ԲելԱԶ»-ը Բելառուսի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Նախորդ մրցաշրջանում Ժոդինոյի ակումբը գրավել էր 6-րդ տեղը և չէր նվաճել եվրագավաթների ուղեգիր։