Գրանտ-Լեոն Ռանոսը մասնակցեց «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը Բունդեսլիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը մասնակցել է Բունդեսլիգայի 14-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը։
22-ամյա հայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 57-րդ րոպեին։ Չնայած երկրորդ խաղակեսում Ռանոսի ակտիվ գործողություններին, նրա թիմը պարտվել է 1:3 հաշվով։
39 խաղային րոպեների ընթացքում Ռանոսը կատարել է 3 հարված մրցակցի դարպասին, իսկ նրա ակնկալվող գոլերի ցուցանիշը (xG) կազմել է 0,25։ Նա նաև կատարել է 1 առանցքային փոխանցում և տվել 10 ճշգրիտ փոխանցում՝ առանց սխալի (100%)։ Հարձակվողը թույլ է տվել գնդակի 4 կորուստ, հաղթել է երկու վերևի մենամարտերում և SofaScore-ի կողմից ստացել է 6,5 գնահատական։
Այս հանդիպումը Ռանոսի համար դարձել է ընթացիկ մրցաշրջանի 7-րդը Բունդեսլիգայում։ Գերմանիայի առաջնության 14 տուրից հետո «Բորուսիա» Մյոնխենգլադբախը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0