Գրայր Հովհաննիսյանսյանը դարձել է Ռուսաստանի U-23 առաջնության չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նովոսիբիրսկի մարզի ներկայացուցիչ Գրայր Հովհաննիսյանսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտում մինչև 23 տարեկան մարզիկների առաջնությունում։
Մրցաշարն անցկացվում է հունիսի 26-28-ը Օմսկում։ Հովհաննիսյանսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա հաղթել է Մոսկվան ներկայացնող Ռուսլան Օրտանովին։
Գրայր Օհանեսյանից բացի, Ռուսաստանի U-23 առաջնության մրցանակակիրներ են դարձել նաև հայկական ծագում ունեցող մի քանի այլ ըմբիշներ։
Մինչև 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Արկադի Արիկյանը։ Մինչև 60 կգ քաշային կարգում երրորդն է դարձել Ռոստովի մարզը ներկայացնող Տարոն Վարդանյանը։
Մինչև 72 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Մոսկվայի մարզի ներկայացուցիչ Արկադի Բալաբեկյանը։ Եվս մեկ արծաթե մեդալ է նվաճել Նովոսիբիրսկի մարզը ներկայացնող Նարեկ Հովհաննիսյանսյանը՝ մինչև 77 կգ քաշային կարգում։
Մինչև 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել նաև Կրասնոյարսկի երկրամասը ներկայացնող Աղասի Մանուկյանը։