SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆինն Գերագուսյանը դեռ չի ընդունել «Սանդերլենդի» առաջարկը


Ֆինն Գերագուսյանը դեռ չի ընդունել «Սանդերլենդի» առաջարկը
Ֆուտբոլ

18-ամյա հայ ֆուտբոլիստ Ֆինն Գերագուսյանը դեռ չի ընդունել «Սանդերլենդի» առաջարկը՝ իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի վերաբերյալ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը Գերագուսյանին առաջարկել է U21 թիմի խաղացողի պայմանագիր։ Անգլիական լրատվամիջոցների տվյալներով՝ ֆուտբոլիստը սպասում է «Սանդերլենդի» Եվրոպա լիգայի հայտացուցակի վերաբերյալ վերջնական որոշմանը։

Անգլիական ակումբը պետք է որոշի, թե որ երիտասարդ ֆուտբոլիստները կընդգրկվեն B ցուցակում։ Եթե նրանց թվում լինի նաև Գերագուսյանը, ապա նա, հավանաբար, կընդունի ակումբի առաջարկը։

Իհարկե, B ցուցակում ընդգրկվելը չի երաշխավորում մասնակցություն Եվրոպա լիգայի հանդիպումներին, սակայն դա ֆուտբոլիստին որոշակի հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու հիմնական թիմին։

Անցած մրցաշրջանում Գերագուսյանը U18 և U21 թիմերի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա նաև ներգրավվել է «Սանդերլենդի» հիմնական թիմի խաղերին Անգլիայի գավաթում և արդեն հասցրել է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր՝ առաջ անցնելով «Չելսիից»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։