Էդգար Սևիկյանը ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» հայտացուցակում՝ Եվրոպա լիգայի «Վոյվոդինայի» դեմ խաղերի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը ընդգրկվել է հունգարական «Ֆերենցվարոշի» հայտացուցակում Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի համար։
Առաջին փուլում «Ֆերենցվարոշը» կմրցի սերբական «Վոյվոդինայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին՝ արտագնա խաղում, և կմեկնարկի 20:00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Բուդապեշտի «Գրուպամա Արենայում», և կմեկնարկի 20:15-ին։
Դիմակայությունից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Բալաժ Բորբեյը և նրա շտաբը ՈՒԵՖԱ են ներկայացրել այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կարող են մասնակցել «Վոյվոդինայի» դեմ խաղերին։ Կիսապաշտպանների շարքում հայտացուցակում է նաև Էդգար Սևիկյանը։
23-ամյա ֆուտբոլիստի համար սա կարևոր պահ է հունգարական ակումբ վերադառնալուց հետո։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Սևիկյանն անցկացրել էր վարձավճարով ռուսական «Ակրոնում»։ Վարձակալության ավարտից հետո նա վերադարձել է «Ֆերենցվարոշ», և չէր բացառվում, որ կրկին կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։
Սակայն այս պահին Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում է և կարող է խաղալ Եվրոպա լիգայի որակավորման փուլում։
Նշենք, որ հունգարական ակումբի մրցակիցը կլինի «Վոյվոդինան», որի կազմում հանդես է գալիս «Նոայի» նախկին հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Ֆերենցվարոշը» Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունք է ստացել Հունգարիայի գավաթը նվաճելու շնորհիվ։ Նախորդ մրցաշրջանում ակումբը 25-րդ անգամ դարձել էր երկրի գավաթակիր։ Չնայած սերմանված թիմի կարգավիճակին՝ հունգարական ակումբը եվրագավաթային ճանապարհը կսկսի արդեն որակավորման առաջին փուլից։