«Յունիսպորտը» պարտությամբ մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայում՝ զիջելով «Կաունո Ժալգիրիսին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» պարտությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլում։ 6-րդ խմբի առաջին տուրում հայկական թիմը 0:2 հաշվով պարտվեց Լիտվայի «Կաունո Ժալգիրիսին»։
Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ լիտվական ակումբի բրազիլացի լեգեոներ Վինիսիուս Կարվալյոն, որը դուբլ ձևակերպեց և ապահովեց իր թիմի հաղթանակը։
Այսպիսով, «Յունիսպորտը» խմբային փուլը սկսեց առանց միավորների, սակայն հայկական թիմին դեռ երկու հանդիպում է սպասվում։
Հիշեցնենք, որ 6-րդ խմբի բոլոր հանդիպումներն անցկացվում են Լյուքսեմբուրգում։ Արդեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին, «Յունիսպորտը» կմրցի մրցաշարի տանտերերի՝ տեղի «Դիֆերդանժի» հետ։ Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի չեմպիոնը կանցկացնի հոկտեմբերի 30-ին՝ Հունաստանի «Դուկասի» դեմ։
«Յունիսպորտի» մնացած հանդիպումների ժամանակացույցը
-
Հոկտեմբերի 28: «Յունիսպորտ» — «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ)
-
Հոկտեմբերի 30: «Յունիսպորտ» — «Դուկաս» (Հունաստան)
Հայաստանի չեմպիոնի համար առաջիկա հանդիպումները վճռորոշ կլինեն եվրոպական մրցաշարում պայքարը շարունակելու տեսանկյունից։