SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-2026-ի արդյունքները․ Իրանի հաղթանակը, Ասլանյանի ոսկին և Հայաստանի 10-րդ տեղը


Հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-2026-ի արդյունքները․ Իրանի հաղթանակը, Ասլանյանի ոսկին և Հայաստանի 10-րդ տեղը
Ըմբշամարտ

Հոկտեմբերի 27-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարում խաղարկվեց մեդալների տասը հավաքածու, իսկ գլխավոր հաղթողը դարձավ Իրանի հավաքականը, որը նվաճեց չորս ոսկե մեդալ և վստահորեն հաղթեց թիմային հաշվարկում։

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց երկու մեդալով՝ Կարեն Ասլանյանի (63 կգ) ոսկե և Գևորգ Թադևոսյանի (87 կգ) բրոնզե մեդալներով։ Չնայած մեդալների քանակով նախորդ տարվա արդյունքը կրկնելուն՝ Հայաստանի թիմը զգալիորեն վատթարացրեց իր դիրքերը թիմային հաշվարկում՝ հինգերորդ տեղից նահանջելով տասներորդ հորիզոնական։

Իրանը նվաճեց չորս ոսկե մեդալ, Հայաստանը՝ մեկը

Իրանցի ըմբիշները դարձան Աստանայում անցկացված աշխարհի առաջնության գլխավոր ուժը՝ նվաճելով չեմպիոնական չորս տիտղոս 67, 72, 82 և 130 կգ քաշային կարգերում։ Երկու ոսկե մեդալ նվաճեց Ադրբեջանի հավաքականը, որի ներկայացուցիչները հաղթեցին 55 և 77 կգ քաշային կարգերում։

Մնացած չորս չեմպիոնական տիտղոսները բաժին հասան Հայաստանին, Բելառուսին, Ճապոնիային և Բուլղարիային։

Մրցաշարի վերջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, հայտնի դարձան աշխարհի չեմպիոնները մնացած երեք քաշային կարգերում՝ 63, 67 և 87 կգ։

Հայ երկրպագուների համար գլխավոր իրադարձությունը դարձավ Կարեն Ասլանյանի հաղթանակը։ Մինչև 63 կգ քաշային կարգի եզրափակիչում 31-ամյա հայ ըմբիշը 8։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին՝ կարիերայում առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մինչև 87 կգ քաշային կարգում Գևորգ Թադևոսյանը 4։1 հաշվով հաղթեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին և դարձավ բրոնզե մեդալակիր։ Հայ ըմբիշի համար սա առաջին մեդալն էր մեծահասակների մակարդակում՝ UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), կանգ առավ մրցանակային պատվանդանից մեկ քայլ հեռավորության վրա։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 6։10 հաշվով պարտվեց կուբացի օլիմպիական չեմպիոն Լուիս Օրտա Սանչեսին և զբաղեցրեց հինգերորդ տեղը։

ԱԱ-2026-ի վերջին օրվա մեդալային գոտեմարտերի արդյունքները

Մինչև 63 կգ

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր․

  • Արեֆ Մոհամադի (Կատար) — Սերգեյ Եմելին (Ռուսաստան)՝ 0։9

  • Օզոդբեկ Խալիմբոև (Ուզբեկստան) — Էդմոնդ Նազարյան (Բուլղարիա)՝ 7։3

Եզրափակիչ․

- Նիհաթ Մամադլի (Ադրբեջան) — Կարեն Ասլանյան (Հայաստան)՝ 4։8

Մինչև 67 կգ

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր․

  • Բաղդատ Սաբազ (Ղազախստան) — Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան)՝ 8։5

  • Լուիս Օրտա Սանչես (Կուբա) — Սլավիկ Գալստյան (Հայաստան)՝ 10։6

Եզրափակիչ․

- Սաիդ Էսմայիլի Լևեյսի (Իրան) — Այտժան Խալմախանով (Ուզբեկստան)՝ 8։0, տուշե

Մինչև 87 կգ

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր․

  • Լաշա Գոբաձե (Վրաստան) — Մուհամմադկոդիր Ռասուլով (Ուզբեկստան)՝ 5։1

  • Յարոսլավ Ֆիլչակով (Ուկրաինա) — Գևորգ Թադևոսյան (Հայաստան)՝ 1։4

Եզրափակիչ․

- Սեմյոն Նովիկով (Բուլղարիա) — Ալիռեզա Մոհամադիպիանի (Իրան)՝ 4։0

Հայաստանի հավաքական․ երկու մեդալ, բայց զգալի նահանջ թիմային հաշվարկում

Հայաստանի հավաքականի ելույթը 2026 թվականի աշխարհի առաջնությունում հակասական ստացվեց։

Մի կողմից՝ թիմը կրկին նվաճեց երկու մեդալ, այդ թվում՝ ոսկե։ Մյուս կողմից՝ հայ ըմբիշների մեծ մասը մրցաշարից դուրս մնաց վաղ փուլերում, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ թիմային ընդհանուր արդյունքի վրա։

2025 թվականին Հայաստանը վաստակել էր 63 միավոր և զբաղեցրել հինգերորդ տեղը, իսկ 2026 թվականին՝ ընդամենը 50 միավոր և տասներորդ տեղ։

Գլխավոր հիասթափություններից մեկը Մալխաս Ամոյանի (77 կգ) ելույթն էր։ Ազգային հավաքականի առաջատարներից մեկը պայքարից դուրս մնաց արդեն 1/8 եզրափակիչում և աշխարհի առաջնությունն ավարտեց 17-րդ տեղում։

Մյուս հայ ըմբիշները նույնպես չկարողացան արդարացնել սպասելիքները։ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) զբաղեցրեց 11-րդ տեղը, Հայկ Խլոյանը (97 կգ) նույնպես դարձավ 11-րդը, իսկ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) մրցաշարն ավարտեց 19-րդ հորիզոնականում։

Միևնույն ժամանակ, առաջնության իսկական բացահայտումները դարձան Կարեն Ասլանյանն ու Գևորգ Թադևոսյանը։

Ասլանյանն անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշարերից մեկը՝ տանելով հինգ հաղթանակ, որոնցից չորսը՝ ժամանակից շուտ։ Վճռորոշ գոտեմարտում նա կարողացավ շրջել Նիհաթ Մամադլիի դեմ հանդիպման ընթացքը՝ սկզբում զիջելով 0։4 հաշվով։

Թադևոսյանը նույնպես գերազանցեց սպասելիքները՝ առաջին անգամ բարձրանալով մեծահասակների աշխարհի առաջնության մրցանակային պատվանդան։ Վստահ ելույթ ունեցավ նաև նախորդ տարվա բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, որը հասավ կիսաեզրափակիչ, սակայն մնաց առանց մեդալի։

Այսպիսով, երկու մեդալը Հայաստանին թույլ տվեց կրկնել նախորդ տարվա արդյունքը պարգևների քանակով, սակայն թիմային ցուցանիշներով 2026 թվականի աշխարհի առաջնությունը զգալիորեն պակաս հաջող ստացվեց։

Հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-2026-ի բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները

Մինչև 55 կգ

  1. Էլդանիզ Ազիզլի (Ադրբեջան)

  2. Փայամ Ահմադի Բալութակի (Իրան)

  3. Վախթանգ Լոլուա (Վրաստան) և Իշխար Կուրբաև (Ղազախստան)

Հայաստան․ Նորայր Հախոյան՝ 17-րդ տեղ։

Մինչև 60 կգ

  1. Կոտո Գոմի (Ճապոնիա)

  2. Ալի Ահմադի Վաֆա (Իրան)

  3. Ալիշեր Գանիև (Ուզբեկստան) և Այդոս Սուլթանգալի (Ղազախստան)

Հայաստան․ Սուրեն Աղաջանյան՝ 11-րդ տեղ։

Մինչև 63 կգ

  1. Կարեն Ասլանյան (Հայաստան)

  2. Նիհաթ Մամադլի (Ադրբեջան)

  3. Սերգեյ Եմելին (Ռուսաստան) և Օզոդբեկ Խալիմբոև (Ուզբեկստան)

Մինչև 67 կգ

  1. Սաիդ Էսմայիլի Լևեյսի (Իրան)

  2. Այտժան Խալմախանով (Ուզբեկստան)

  3. Բաղդատ Սաբազ (Ղազախստան) և Լուիս Օրտա Սանչես (Կուբա)

Հայաստան․ Սլավիկ Գալստյան՝ 5-րդ տեղ։

Մինչև 72 կգ

  1. Սեյեդ Սոհրաբի (Իրան)

  2. Քրիստիան Վանցա (Հունգարիա)

  3. Յուրի Լոմաձե (Վրաստան) և Ամանտուր Իսմայիլով (Ղրղզստան)

Հայաստան․ Աշոտ Խաչատրյան՝ 16-րդ տեղ։

Մինչև 77 կգ

  1. Սանան Սուլեյմանով (Ադրբեջան)

  2. Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա)

  3. Ալի Օսկու (Իրան) և Շուայ Մամեդով (Բելառուս)

Հայաստան․ Մալխաս Ամոյան՝ 17-րդ տեղ։

Մինչև 82 կգ

  1. Ղոլամռեզա Ֆարոխիսենջանի (Իրան)

  2. Յուքսել Սարիչիչեկ (Թուրքիա)

  3. Միխայիլ Բրադու (Մոլդովա) և Ակժոլ Մախմուդով (Ղրղզստան)

Հայաստան․ Սամվել Գրիգորյան՝ 20-րդ տեղ։

Մինչև 87 կգ

  1. Սեմյոն Նովիկով (Բուլղարիա)

  2. Ալիռեզա Մոհամադիպիանի (Իրան)

  3. Լաշա Գոբաձե (Վրաստան) և Գևորգ Թադևոսյան (Հայաստան)

Մինչև 97 կգ

  1. Կիրիլ Մասկևիչ (Բելառուս)

  2. Արթուր Սարգսյան (Ռուսաստան)

  3. Կիրիլ Միլով (Բուլղարիա) և Մոհամմադհադի Սարավի (Իրան)

Հայաստան․ Հայկ Խլոյան՝ 11-րդ տեղ։

Մինչև 130 կգ

  1. Ֆարդին Հեդայաթի (Իրան)

  2. Դարիուս Վիտեկ (Հունգարիա)

  3. Պավել Գլինչուկ (Բելառուս) և Վենհաո Ցզյան (Չինաստան)

Հայաստան․ Ռազմիկ Քուրդյան՝ 19-րդ տեղ։

2026 թվականի աշխարհի առաջնության թիմային հաշվարկը

Տեղ

Երկիր

Միավոր

1

Իրան

192

2

Ադրբեջան

104

3

Ուզբեկստան

80

4

Բելառուս

63

5

Ղազախստան

63

6

Ռուսաստան

61

7

Բուլղարիա

60

8

Վրաստան

53

9

Չինաստան

51

10

Հայաստան

50

Իրանը դարձավ թիմային հաշվարկի անվիճելի հաղթողը՝ վաստակելով 192 միավոր, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի արդյունքը (104)։ Լավագույն եռյակը եզրափակեց Ուզբեկստանը՝ 80 միավորով։

Հայաստանի հավաքականը 50 միավորով աշխարհի առաջնությունն ավարտեց տասներորդ տեղում՝ իններորդ հորիզոնականը զբաղեցրած Չինաստանին զիջելով ընդամենը մեկ միավորով։

Հայաստանի հավաքականի համար մրցաշարի գլխավոր ձեռքբերումները դարձան Կարեն Ասլանյանի առաջին աշխարհի չեմպիոնական տիտղոսը և Գևորգ Թադևոսյանի առաջընթացը։ Սակայն մյուս մասնակիցների արդյունքները ցույց տվեցին, որ ազգային հավաքականը լուրջ աշխատանք ունի կատարելու՝ աշխարհի ուժեղագույն հինգ թիմերի շարքը վերադառնալու համար։

2026 թվականի աշխարհի առաջնությունը չի ազդում օլիմպիական որակավորման վրա։ Վարկանիշային և որակավորման մրցաշարերը կմեկնարկեն 2027 թվականին։

Նոյեմբերի 29-ին Աստանայում կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։ Հայաստանը կներկայացնեն վեց մարզիկներ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։