Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է ՉԼ-ի «Նոայի» դեմ խաղերի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը ընդգրկվել է հունգարական «Ֆերենցվարոշ» ակումբի հայտացուցակում՝ Երեւանի «Նոայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի երկու հանդիպումներում մասնակցելու համար։
Հունգարիայի 30-ակի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սկսում է եվրոպական արշավը հենց այս փուլից՝ շնորհիվ 2024/25 մրցաշրջանի ներքին առաջնությունում հաղթանակի։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 22-ին Երեւանում՝ ժամը 18:00-ին Բուդապեշտի, 20:00-ին՝ Երևանի ժամանակով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտի «Գրուպամա Արենայում»։
«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը և իր շտաբը ներկայացրել են ՈւԵՖԱ-ին թիմի պաշտոնական հայտը։ Հայտացուցակում ընդգրկվել է նաև 23-ամյա Էդգար Սևիկյանը։
Ակումբի սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը նշել է, որ կազմը կարող է փոփոխվել մինչ առաջին խաղից 24 ժամ առաջ։ «Ոչ ոք հաստատ չի կարող իր տեղում վստահ լինել։ Մենք հույս ենք դնում բոլորի վրա և ցանկանում ենք հաջող հանդես գալ մի քանի մրցաշարերում», — ասել է Հայնալը։
Ահա «Ֆերենցվարոշի» ամբողջական հայտացուցակը՝ «Նոայի» դեմ ՉԼ-ի երկրորդ որակավորման փուլի խաղերի համար.
Դարպասապահներ՝ Դենեշ Դիբուշ, Դավիդ Գրոֆ, Լևենտե Յորի
Պաշտպաններ՝ Իբրահիմ Սիսե, Ստեֆան Գարտենման, Նորբերտ Կայան, Ջեբրայիլ Մակրեցկիս, Բարնաբաշ Նադյ, Տուն Ռայեմակերս, Գաբոր Սալայ
Կիսապաշտպաններ՝ Նաբի Կեյտա, Յոնաթան Լևի, Կադու, Հաբիբ Մայգա, Քալում Օ’Դաուդա, Բենցե Էտվյոշ, Ալեքս Տոտ, Կրիստոֆեր Զաքարիասսեն
Հարձակվողներ՝ Դանիել Արզանի, Ալեքսանդար Չիրկովիչ, Լեննի Ժոզեֆ, Ալեքսանդար Պեշիչ, Բարնաբաշ Վարգա, Էդգար Սևիկյան
«Նոայի» հայտացուցակը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0