SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Դավթյանը կդառնա Վոլգոգրադի «Ռոտորի» ֆուտբոլիստը


Դավիթ Դավթյանը կդառնա Վոլգոգրադի «Ռոտորի» ֆուտբոլիստը
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավթյանը կարիերան կշարունակի Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

27-ամյա ֆուտբոլիստը այս ամռանը լքեց Երևանի «Փյունիկը» ազատ գործակալի կարգավիճակով՝ ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո։ «Փյունիկի» կազմում Դավթյանը դարձավ Հայաստանի չեմպիոն և իր նորամուտը նշեց ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է երեք հանդիպում։

Դավթյանի հիմնական դիրքը աջ վինգերն է, սակայն նա կարող է խաղալ նաև աջ պաշտպան։

Նշենք, որ Դավթյանը նախկինում արդեն խաղացել է Ռուսաստանում՝ ներկայացնելով Պրեմիեր լիգայի «Խիմկին» և ՖՆԼ-2-ի «Նոստան» ու «Արարատ-Մոսկվան»։

Հավելենք, որ ավելի վաղ «Ռոտորին» էր միացել նաև հայաստանյան ֆուտբոլի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արտյոմ Սիմոնյանը։ 2025/26 մրցաշրջանում վոլգոգրադյան թիմը հանդես կգա Առաջին լիգայում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։