SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

AS-ը գնահատել է Էդգար Սևիկյանի նորամուտը «Սեուտայի» կազմում Սեգունդայում


AS-ը գնահատել է Էդգար Սևիկյանի նորամուտը «Սեուտայի» կազմում Սեգունդայում
Ֆուտբոլ

Իսպանական հեղինակավոր AS պարբերականը գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նորամուտը «Սեուտայի» կազմում։

Հայ ֆուտբոլիստը նոր թիմի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի Սեգունդայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրի՝ «Բուրգոսի» դեմ արտագնա խաղում։ Սևիկյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 71 րոպե, սակայն «Սեուտան» պարտվեց 1:3 հաշվով։

Հանդիպումից հետո AS-ը վերլուծել է «Սեուտայի» ֆուտբոլիստների ելույթները՝ առանձին անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի խաղին։ Իսպանական պարբերականի գնահատմամբ՝ իր առաջին խաղում Սևիկյանին չի հաջողվել ամբողջությամբ դրսևորել իր ուժեղ կողմերը։

Հոդվածում նշվում է, որ հայ կիսապաշտպանը հազվադեպ էր գնդակ ստանում այն գոտիներում, որտեղ կարող էր վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, իսկ հանդիպման ընթացքում նրա ազդեցությունը թիմի հարձակողական գործողությունների վրա աստիճանաբար նվազում էր։

«Սեուտայի» ֆուտբոլիստներից պարբերականը հատկապես առանձնացրել է Ալեքս Կամաչոյին՝ նշելով նրա համառությունն ու ակտիվությունը։ Դրական գնահատականի է արժանացել նաև Կուկի Սալասարի խաղը։

Միևնույն ժամանակ լրագրողները ընդգծել են, որ թիմն ընդհանուր առմամբ հանդիպման որոշ հատվածներում վատ տեսք չի ունեցել և շատ բաներ ճիշտ է արել, սակայն կրկին խնդիրներ է ունեցել գրոհների եզրափակիչ փուլում։ «Սեուտային» չի բավականացրել արդյունավետությունը մրցակցի տուգանային հրապարակում, իսկ որոշ դրվագներում՝ նաև մարզական բախտը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Սեուտա» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով հունգարական «Ֆերենցվարոշից»։ Նոր մրցաշրջանի հինգ տուրերից հետո իսպանական ակումբը դեռ միավոր չի վաստակել և զբաղեցնում է Սեգունդայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։