SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Դավթյանին չհաջողվեց պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը


Արթուր Դավթյանին չհաջողվեց պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Այլ սպորտաձևեր

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Զագրեբում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2026 թվականի առաջնության հենացատկի եզրափակիչում զբաղեցրեց 8-րդ տեղը։

Եվրոպայի եռակի չեմպիոնը փայլուն կատարեց առաջին ցատկը՝ ստանալով 14,833 միավոր՝ եզրափակիչի բոլոր մասնակիցների առանձին ցատկերի մեջ ամենաբարձր գնահատականը։ Սակայն երկրորդ ցատկը Դավթյանին չհաջողվեց, ինչը զգալիորեն ազդեց վերջնական արդյունքի վրա։ Երկու ցատկերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց 13,366 միավոր և զբաղեցրեց ութերորդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ վաստակելով 14,566 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Ալեքսեյ Ուսաչյովը՝ 14,399 միավոր, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ բրիտանացի Սոլ Սքոթը՝ 14,199 արդյունքով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Զագրեբում Եվրոպայի առաջնությունն ավարտեց երեք մեդալով։ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ նվաճեց օղակների վարժությունում, իսկ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը համապատասխանաբար դարձան արծաթե և բրոնզե մեդալակիրներ նժույգթափերի վարժությունում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։