Արթուր Պետրոսյանը ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության արծաթե մեդալակիր է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Արթուր Պետրոսյանը, որը հանդես է գալիս մինչև 60 կգ քաշային կարգում, արծաթե մեդալ է նվաճել Կոսովոյում անցկացվող Եվրոպայի Մ17 առաջնությունում։
Պետրոսյանը երկու վարժություններում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը և երկամարտի արդյունքում գրանցել 241 կգ։ Ոսկե մեդալը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բուտուզովը՝ գրանցելով 246 կգ արդյունք։
Այս քաշային կարգում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Վարուժան Հարությունյանը, մեկ քայլ հեռու է մնացել պատվո հարթակից։ Երկամարտի 228 կգ արդյունքով նա զբաղեցրել է չորրորդ տեղը։
Արթուր Պետրոսյանի արծաթե մեդալը դարձավ Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալը Եվրոպայի Մ17 առաջնությունում։