Հայաստանի չեմպիոն Մալխաս Ամոյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք PWL 10 մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երկակի աշխարհի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը կմասնակցի հեղինակավոր PWL 10 մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 8-ին Մոսկվայում։
Հայ ըմբիշի մրցակիցը 77 կգ քաշային կարգում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ստեպանովը։ Ամոյանի համար սա կլինի առաջին ելույթը 2025 թվականի հաղթական աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր վարպետությունը։
Բացի Ամոյանից, մրցաշարին սպասվում է նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Ակժոլ Մախմուդովի մասնակցությունը, ով հանդես կգա 82 կգ քաշային կարգում։