Ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացվեց Մ15 տարիքային խմբի մարզական Գիմնազիադան՝ կազմակերպված ISF-ի կողմից։ Հայաստանի մարզիկները մասնակցեցին այս մրցաշարին և նվաճեցին 10 մեդալ երեք մարզաձեւերում՝ բռնցքամարտ, ձյուդո և ըմբշամարտ:
Հայաստանի հավաքականը արժանացավ 2 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալների։ Այս արդյունքով Հայաստանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը մեդալային հաշվարկում, իսկ առաջինը դարձավ Չինաստանի թիմը՝ 98 մեդալով (61 ոսկի, 21 արծաթ, 16 բրոնզ):
Հայաստանի մեդալակիրները՝
Բռնցքամարտ
-
Ոսկի — Դավիթ Ալեքսանյան (44 կգ)
-
Արծաթ — Սամվել Գրիգորյան (42 կգ)
-
Արծաթ — Մենուա Ուլիխանյան (54 կգ)
Ձյուդո
-
Արծաթ — Աշոտ Բաղդասարյան (+81 կգ)
Ազատ ոճի ըմբշամարտ
-
Ոսկի — Արթուր Մկրտչյան (75 կգ)
-
Բրոնզ — Խաչատուր Գրիգորյան (38 կգ)
-
Բրոնզ — Արտավազդ Խոսրովյան (41 կգ)
Հունահռոմեական ըմբշամարտ
-
Արծաթ — Գեղամ Եղիազարյան (52 կգ)
-
Բրոնզ — Ազատ Հարությունյան (62 կգ)
-
Բրոնզ — Գոռ Խաչատրյան (85 կգ)