Հայ շախմատիստները հաղթեցին Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարում Ալմաթիում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական շախմատը մեծ հաջողությամբ է աչքի ընկել Ալմաթիում անցկացված միջազգային Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարում։ Մրցաշարի հաղթողներ դարձան գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Տղամարդկանց մրցաշարում Արամ Հակոբյանը ցուցադրեց վստահ և կայուն խաղ՝ հավաքելով 7,5 միավոր հնարավոր 11-ից։ Այս արդյունքը նրան թույլ տվեց դառնալ մրցաշարի միանձնյա հաղթող՝ առաջ անցնելով մոտակա մրցակիցներից։
Կանանց մրցաշարում ոչ պակաս հաջող հանդես եկավ նաև Մարիամ Մկրտչյանը։ Նա նույնպես հավաքեց 7,5 միավոր՝ բաժանելով 1–3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0