Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
այաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններին։
Այս մասին նա հայտնել է Արմեն Գարամյանին տված հարցազրույցի ժամանակ։ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան 2026 թվականի վերջին։
Մելիքբեկյանը նաև նշել է, որ կշարունակի աշխատել ֆուտբոլում՝ զբաղեցնելով իր պաշտոնները ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գործկոմներում։
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվել էր 2023 թվականին։ Այդ ընտրություններում նա հաղթել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին։
Ավելի վաղ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնը լքել էր Արմեն Նիկողոսյանը։
Մելիքբեկյանի հայտարարությանը արձագանքել է «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Ակումբում այս որոշումը գնահատել են որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։
«Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։
Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար», — ասված է «Նոայի» հայտարարության մեջ։